News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը  լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար, Թեհրանը Մոսկվային է հանձնել ոլորտի «համագործակցության քարտեզը», «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների եւ Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։

«Կողմերը բանակցություններ են վարել եւ հասել լավ լուծումների նավթագազային հանքավայրերի արդյունահանման, զարգացման, վերամշակման, նավթազտման եւ սարքավորումների ու տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն նավթագազային ոլորտում»,- ասել է դեսպանը։

«Կազմվել է Ռուսաստանի հետ համագործակցության համապարփակ եւ ամբողջական քարտեզ, որը հանձնվել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց»,- նշել է Ջալալին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ