News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդիայի պատվիրակությունը շուտով մեկնելու է Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը, երկուշաբթի գրել է Huriyyet թուրքական թերթը՝ հղում կատարելով Շվեդիայի ԱԳՆ-ի ղեկավար Անն Լինդեին։

Թուրքիան հետեւում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացին եւ առայժմ չի կարող դրական վերաբերմունք ունենալ, մինչ այդ ասել էր նախագահ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան հայտարարել են Թուրքիայի հետ Անկարային անհանգստացնող հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության մասին։

«Պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ին ներկայացված հայտի քննարկման համար»,- պարբերականը մեջբերել է Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը։

Կիրակի օրը Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել՝ նշելով, որ Շվեդիան, հայտի հավանության արժանանալու դեպքում, հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրականորեն կանդրադառնա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա։ Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է մտնել Հյուսիսատլանտյան դաշինք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է հայտ-նամակ ՆԱՏՕ-ին, նախատեսվում է այն ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ Sea Shield 24 ռազմածովային զորավարժությունները
Զորավարժություններ Ռումինիայում...
Ամենաշատ