News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում Մյասնիկյան պողոտայում (Նոր Նորքից իջնող ճանապարհին, Կամրջի հարեւանությամբ) ոստիկանները տուգանեցին վարորդներից մեկին։ Երթի ժամանակ մեքենային ամրացված դրոշը փակել էր մեքենային  համարանիշները, ինչը ոստիկանները համարեցին  վարչական իրավախախտում և տուգանեցին վարորդին 25․000 դրամով։

Վարորդները պնդում էին, որ քամին է փակել համարանիշը իսկ լրագրողի հարցին՝ հիմա քամուն ենթարկելո՞ւ եք պատասխանատվության, ոստիկանության աշխատակիցնը պատասխանեց. «Լո՞ւրջ եք խոսում: Եթե դուք կարողանաք քամուց հարցազրույց վերցնել, ես էլ պատասխանատվության կենթարկեմ»:

Տվյալ ավտոմեքենայի վարորդը հրաժարվեց ստորագրել արձանագրության տակ՝ հիմնավորելով, որ համաձայն չէ տուգանքի որոշման հետ։

Ինչից հետո լարվածություն սկսվեց ավտոերթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել մեքենայի վարորդներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ