News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Դիմադրության» շարժումնմ այսօր՝ մայիսի 16-ին, 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել, որոնք արդեն ավարտվել են: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, նաեւ մեքենաները տարել են տուգանային հրապարակ:

Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։ «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:

Մջադեպ էր գրանցվել Բագրատունյաց պողոտայում, որտեղ ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի  ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս էին եկել մեքենաներից:

Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել այդ վարորդին: Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն: Կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։

Բացի այդ, լարված իրավիճակ էր ստեղծվել Հաղթանակի կամրջի վրա, որտեղ ոստիկանները խոչընդոտեցին ավտոերթի ընթացքը, բերման ենթարկեցին վարորդներին, նաեւ մեքենաներից մի քանիսը տարան տուգանային հրապարակ:

Նույնպիսի իրավիճակ էր նաեւ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքից իջնոդ կամրջի մոտ: Այստեղ եւս ոստիկանները «անցան գործի» եւ բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ