News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ իր ամուսինը՝ Դոնալդ Թրամփը, կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Կարծում եմ՝ մենք շատ բանի ենք հասել Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում։ Երբեք մի ասա երբեք»,- պատասխանել է Մելանյան այն հարցին, թե կարող է արդյոք ինքը կրկին ապրել Սպիտակ տանը, եթե ամուսինը վերընտրվի:

Խոսելով Դոնալդ Թրամփի նախագահության օրոք իր մասին հրապարակումներից՝ Մելանյան լրատվամիջոցներին մեղադրել է կողմնակալության եւ «ակնհայտ» երկակի ստանդարտների մեջ։

«Նրանք կողմնակալ են, ունեն համակրանքներ ու հակակրանքներ»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը մեկուկես տարուց պակաս ժամանակում այնքան վնաս է հասցրել երկրին, ինչը միասին չէին կարող հասցնել երկրի «հինգ վատագույն նախագահները»։ Անդրադառնալով համաշխարհային օրակարգի հարցերին, նա իր դեմոկրատական իրավահաջորդին պատասխանատու է համարել նաեւ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների համար։ Թրամփը նշել է, որ այս իրավիճակը կարող է հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի համար, ներառյալ նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման վտանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ