News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պարզապես չի հաշտվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հետ, ասել է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Արեւմուտքին կոչ անելով այս առիթով պատրանքներ չփայփայել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը բարձրանում է, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում՝ նվազում։ Ափսոս, որ առողջ բանականությունը զոհաբերվում է ինչ-որ ֆանտոմային պատկերացումների այն մասին, թե ինչ պետք է անել ստեղծվող իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը։

ԱԳՆ փոխարտգործնախարարը հավաստիացրել է. ամբողջ իրավիճակը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ղեկավարության սխալն է՝ հեռուն գնացող հետեւանքներով, այն ցուցադրում է այն անձանց մակարդակը, որոնք այդ երկրներում որոշումներ են կայացնում։

«Մենք իրավիճակին նայում ենք ամբողջության մեջ։ Իրավիճակն, իհարկե, արմատապես փոխվում է տեղի ունեցողի համատեքստում։ Վերջին ժամանակներս մեր կողմից տարբեր մակարդակներով մեկնաբանություններ են արվել։ Այդ ամենը այն բանի միանգամայն կեղծ եւ խեղաթյուրված ընկալման արտացոլումն է, ինչը տեղի է ունենում աշխարհում, Արեւմուտքում եւ, մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի երկրներում, քաղաքականակերտ շրջանակների կողմից։ Այն, որ Շվեդիայի, ինչպես եւ Ֆինլանդիայի անվտանգությունը այս որոշման արդյունքում կամրապնդվի, մեզ համար միանգամայն ակնհայտ է»,- շարունակել է Ռյաբկովը։

Նա ավելացրել է. «Թե ինչպես Ռուսաստանը կսկսի ապահովել իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր դասավորության փոփոխությունից հետո՝ առանձին հարց է։ Դրա լուծումը կախված կլինի այն բանից, թե կոնկրետ ինչ հետեւանքների կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների միանալը»։

Նախօրեին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունը հայտարարել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին։ Ընդգծվել է, որ Ստոկհոլմը, հավանության դեպքում, դեմ հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայմանը։ Վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրականորեն կանդրադառնա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ