News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ընտանեկան բռնության՝ 15, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 12-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, սպանության սպառնալիքի՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սուտ մատնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի ու երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական դեպք, սպանության սպառնալիքի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը դիտավորությամբ չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինքնասպանության հասցնելու, թմրանյութի իրացման ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 1 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ