News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Հայտնի են 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը. Այս տարի 9-րդ դասարանում ունենք երկու կենտրոնացված քննություն՝ հայոց լեզու եւ մաթեմատիկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 30-ին:

Հունիսի 8-ից սկսվում են նաեւ այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում:

12-րդ դասարանների համար հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննությունը հունիսի 8-ն է, հայոց պատմությունը՝ հունիսի 15-ին եւ մաթեմատիկան՝  հունիսի 22-ին: Առաջիկայում կհրպարակվեն նաեւ միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի»,-ասաց փոխնախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն պարզ են գիտելիքների ստուգման օրերը 4-րդ դասարանում. «Մենք նախատեսել ենք, որ հունիաի 10-ին եւ  13-ին կլինեն մայրենիի եւ մաթեմատիկայի գրավոր աշխատանքները 4-րդ  դասարանցիների համար, ինչպես նաեւ ռուսաց լեզվի եւ մայրենի լեզու եւ գրականություն ազգային փոքրամասնությունների դասարանների համար  քննաշրջանի ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ