News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Մտադիր են քրեական գործ հարուցել արցախյան պատերազմների 75-ամյա մասնակից Գեորգի Արետակեսյանի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։  

«Նրան հենց հիմա կալանավորում են, եւ նրա դեմ քրեական գործ է հարուցվելու»,-հավելեց նա։
Վարդեւանյանը նշեց, որ ոստիկանությունը հանցավոր գործողություններ է կատարում, իսկ միջազգային հանրությունը լռում է։ 

«Ավտոերթը հավաքների իրավունքը իրացնելու դրսեւորում է, ուստի ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու, առավել եւս ուժ կիրառելու։ Անգամ հեծանիվով վազքի մասնակցի նկատմամբ վեց ոստիկան անմիջապես ուժ են կիրառել։ Կան ոստիկաններ, որոնք կապ չունեն ոստիկանի պատվի հետ։ Նրանք կպատժվեն»,-ընդգծեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ