News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2022 թվականի պետական բյուջեով Կոտայքում հիմնանորոգվում է հանրապետական նշանակության երկու ճանապարհահատված:

Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:

Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։

Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։

Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։

Տպել
Ամենաշատ