News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ, նրանց մուտքը ՆԱՏՕ վտանգ չի ստեղծում, բայց պատասխան արձագանք կունենա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է ընդլայնմանը (ՆԱՏՕ-ի), այդ թվում՝ Ֆինլանդիա, Շվեդիա նոր անդամների հաշվին, կուզեի տեղեկացնել, որ Ռուսաստանը, հարգելի գործընկերներ, այս պետությունների հետ ուղղակի խնդիրներ չունի, եւ, հետեւաբար, այս առումով Ռուսաստանի համար այդ երկրների հաշվին էքսպանսիայի վտանգ չի առաջանում, բայց այս տարածքում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը, բնականաբար, մեր պատասխան արձագանքի պատճառ կդառնա։ Իսկ թե ինչպիսին այն կլինի, մենք կնայենք՝ ելնելով սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար։ Ընդհանրապես խնդիրը դատարկ տեղում է ստեղծվում, համապատասխան կերպով կարձագանքենք»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթաժողովում։

Կիրակի օրը Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին՝ միաժամանակ նշելով, որ Շվեդիան, եթե հավանություն ստանա, դեմ կլինի իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայմանը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա։ Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ է պատրաստել, նախատեսվում է այն Ֆինլանդիայի հետ միաժամանակ ուղարկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ