News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում տիրող անհանգիստ իրավիճակը սպառնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների կայունությանը, որը պետք է հաշվի առնի հնարավոր սպառնալիքները։ Այս մասին երկուշաբթի օրը ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմարտ Տոկաեւը։ 

«Այս երկրում անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ Աֆղանստանի տարածքում զինված խմբավորումների չդադարող գործունեությունը շարունակում են սպառնալ մեր պետությունների անվտանգությանն ու կայունությանը։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր սպառնալիքները եւ էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովմանը»,- ասել է նա։  

Ղազախստանի նախագահի կարծիքով՝ ապագայում անվերապահ առաջնահերթությունը կազմակերպության խաղաղապահ ներուժի զարգացումն է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն տարվում են։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են եւ տարեցտարի կատարելագործվում են, ծրագրեր են մշակվում դրանք ժամանակակից սպառազինությամբ, տեխնիկայով եւ հատուկ միջոցներով համալրելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, Ղազախստանի նախաձեռնությամբ ստեղծվել է Խաղաղապահության զարգացման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտը։ Այսպիսով, ձեւավորվել են բոլոր անհրաժեշտ գործիքները, եւ, մեր կարծիքով, արդեն անհրաժեշտ է խնդիր դնել ՀԱՊԿ-ը միացնելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը»,- առաջարկել է Տոկաեւը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ոչինչ չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում, որ...
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Ամենաշատ