News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական եւ հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հետ հանդիպմանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջությանն առնչվող ծրագրերի:

Ալի Ռեզա Նազիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ փոխվստահության եւ դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: «Ես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան»,- ասել է նա:

Միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի խորհրդարանի առանցքային դերակատարությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ