News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի 5 կետերին Հայաստանի պատասխանի առաջին նախադասությունը ոչ թե առաջարկ է, այլ հայտարարություն այն մասին, թե ադրբեջանցիներն ուղարկել են կամ չեն ուղարկել իրենց առաջարկները։ Հայկական վեց առաջարկներ չկան, եթե դրանք այդպես կոչվեն, վեցը չեն, այլ հինգը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Մյուս բոլոր առաջարկները ես կանվանեի մեկնաբանություններ այն մասին, թե ինչ են առաջարկում ադրբեջանցիները։ Իհարկե, կա իրավաբանական կոնֆլիկտ՝ կապված ԱՊՀ-ի ստեղծման եւ այն բանի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնորոշվել է Հայկական ԽՍՀ-ի տարածքում, կան այլ կոնֆլիկտներ, որոնք արտացոլված են այնտեղ։ Միակ բանը, որ ասում է Հայաստանը, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիշատակման հետ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործիքակազմ է, որն աշխատել է որոշակի իրավիճակում, եւ այժմ նրա աշխատանքը դե ֆակտո սառեցված է։ Հայաստանում ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքները համատեղել ինքնորոշման սկզբունքի հետ, այսինքն՝ ապավինել ՄԱԿ-ի սկզբունքներին, համապատասխանաբար ինքնորոշման իրավունքին, համապատասխանաբար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի-ն։ Խոսքը ոչ թե այն մասին է, թե որ գործիքն է օգտագործվելու, այլ այն, թե պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խոսել կարգավիճակի մասին»,- հավելեց Իսկանդարյանը։

Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել կարգավիճակը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ «Իրավական տեսանկյունից Ադրբեջանի պատասխանը միանգամայն ակնհայտ է՝ մենք ապահովելու ենք Ադրբեջանի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ անկախ ազգությունից։ Ուրիշ բան՝ կարելի է արդյոք սրա հետ համաձայնել, ի՞նչ բանակցություններ վարել, ի՞նչ երաշխիքներ կարող են լինել դրա համար, կլինեն արդյոք երաշխիքները միջազգային։ Եթե խոսակցությունը կարգավիճակի պարադիգմայից անցնի իրավունքների ապահովման պարադիգմային, ապա Ադրբեջանը կասի, որ իր տարածքում ապահովելու է քաղաքացիների իրավունքները։ Եթե խոսենք քաղաքական տեսանկյունից, ապա որտե՞ղ է խաղաղ բնակչությունը, որն ապրում էր պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Հադրութում, Բերձորում եւ այլն։ Որտե՞ղ են այդ մարդիկ։ Ինչպե՞ս են հարգվում նրանց իրավունքները: Ինչպե՞ս կարող են պահպանվել էթնիկ հայերի իրավունքները մի երկրում, որտեղ արգելված է բոլոր էթնիկ հայերի մուտքը` անկախ քաղաքացիությունից: Ստեփանակերտում հայերի իրավունքները կհարգվեն, իսկ Աղդամում՝ արդեն ոչ։ Նրանք այնտեղ գնալու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ։ Այդպիսի հարցեր կարելի է քննարկել, մտնել գործընթացի մեջ, եւ անպայման չի դա անել արագ, առավել եւս արագ ստորագրել, այլ կարեւոր է, որ բանակցողները խոսեն այս ամենի մասին»,- նշեց Իսկանդարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ