News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ավտոերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին:

Նա, մասնավորապես. Նշել է. «Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները:

Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը:

Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին:

Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ»։

Տպել
Ամենաշատ