News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչպես կարող են եվրոպական ընկերությունները վճարել ռուսական գազի համար՝ չխախտելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ապրիլին ԵՀ-ն երկրներին ասել է, որ եվրոպական ընկերությունները կարող են վճարել ռուսական գազի համար առանց պատժամիջոցները խախտելու, բայց միայն այն դեպքում, եթե պահպանեն որոշակի պայմաններ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը օտարերկրյա գնորդներից պահանջել է գազի համար ռուբլով վճարել։

ԵՄ երկրներին տրամադրված թարմացված ուղեցույցում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Հանձնաժողովը հաստատել է իր նախկին հանձնարարականը, որ ԵՄ պատժամիջոցները չեն խանգարում ընկերություններին հաշիվներ բացել լիազորված բանկում, եւ որ ընկերությունները կարող են վճարել ռուսական գազի համար իրենց գործող պայմանագրերում համաձայնեցված արժույթով:

Եվրամիության գրեթե բոլոր ընկերությունների մատակարարման պայմանագրերը ռուսական գազային հսկա «Գազպրոմի» հետ կնքվում են եվրոյով կամ դոլարով։

Անցյալ ամիս Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան եւ Բուլղարիա՝ ռուբլով վճարման պահանջները բավարարելուց հրաժարվելու պատճառով: ԵՄ մի քանի կառավարություններ եւ խոշոր ներկրողներ Բրյուսելից ավելի հստակություն են խնդրել, թե արդյոք իրենք կարող են շարունակել գազ գնել:

Ընկերությունները պետք է «հստակ հայտարարություն» անեն, որ եվրոյով կամ դոլարով վճարելիս նրանք համարում են իրենց պարտավորությունները գործող պայմանագրերով կատարած, ասվում է ԵՀ ուղեցույցում: Պետք է հասկանալ, որ «այս արժույթով նման վճարումները վերջնականապես ազատում են տնտեսվարողին սույն պայմանագրերով նախատեսված վճարային պարտավորություններից՝ առանց վճարման հետ կապված նրա կողմից որեւէ հետագա գործողությունների», ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոյով կամ դոլարով վճարումից հետո դադարեցնելով իր պարտավորությունները՝ ընկերությունը կարող է խուսափել գործարքներից Ռուսաստանի կենտրոնական բանկի հետ, որը գտնվում է պատժամիջոցների տակ եւ որը կարող է ներգրավված լինել եվրոն ռուբլու վերածելու մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ