News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին, ով, ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։ 

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ