News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել՝ ուկրաինական ճգնաժամի հետեւանքով արդյունաբերական ապրանքների եւ սննդամթերքների մատակարարման խափանումներին դիմակայելու, ինչպես նաեւ Մոսկվայից ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել են Փարիզում, որպեսի մասնակցեն Առեւտրի եւ տեխնոլոգիաների երկրորդ խորհրդին, որն ի սկզբանե դիտարկվում էր որպես Չինաստանի անդրատլանտյան հակակշիռ, բայց այժմ հստակ շեշտադրում է նաեւ Ռուսաստանը:

Համատեղ հայտարարության մեջ երկու դաշնակիցները նշել են, որ կշարունակեն համակարգել իրենց գործողությունները՝ ուկրաինական պատերազմի բացասական հետեւանքները մեղմելու համար:

Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կաշխատեն խրախուսել գյուղատնտեսական ապրանքների եւ ներդրումների ավելի դիվերսիֆիկացված առեւտուրը, ինչպես նաեւ նվազեցնել որոշակի առեւտրային գործընկերներից կախվածությունը, որպեսզի բարձրացնեն սննդամթերքի համաշխարհային արտադրության կայունությունը:

Կողմերը նաեւ պայմանավորվել են համագործակցել, որպեսզի նվազեցնեն կախվածությունը ռազմավարական մատակարարումների անվստահելի աղբյուրներից եւ համատեղ մեղմեն Ռուսաստանից կարեւոր նյութերի մատակարարման հանկարծակի խափանումների բացասական ազդեցությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ