News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան ծրագրում է մինչեւ տարեվերջ դադարեցնել ռուսական նավթի ներկրումը, նույնիսկ եթե ԵՄ-ին չհաջողվի պայմանավորվել համաեվրոպական արգելքի շուրջ՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Այլընտրանքային մատակարարների հետ գործարքներ կնքելու ջանքերը շարունակվում են, եւ կառավարությունը վստահ է, որ կարող է լուծել լոգիստիկ մնացած խնդիրները առաջիկա 6-7 ամիսների ընթացքում, ասել են աղբյուրները:

ԵՄ դիվանագետներն առաջարկել են հետաձգել նավթի փուլային արգելքը այն բանից հետո, երբ Հունգարիան դեմ է արտահայտվել դրան՝ ասելով, որ այդ քայլը չափազանց մեծ վնաս կհասցնի իր տնտեսությանը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը մտադիր է առաջ մղել իր ազգային ծրագիրը՝ Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցների շրջանակներում, ասում են պաշտոնյաները։ Կառավարությունը չի նշել, թե որ երկրները կլրացնեն պակասը:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի մասնաբաժինը գերմանական նավթի սպառման մեջ արդեն իջել է մինչեւ 12 տոկոս՝ ուկրաինական պատերազմից առաջ մոտ 35 տոկոսից։

Շվեդտեի նավթավերամշակման գործարանը, որը վառելիք է մատակարարում Բեռլինի միջազգային օդանավակայանին, մայրաքաղաքի եւ մոտակա Բրանդենբուրգ նահանգի լցակայանների մեծամասնությանը, ստիպված կլինի այլընտրանքային մատակարարումներ ապահովել գերմանական բալթյան Ռոստոկ նավահանգստի միջոցով:

Գերմանական իշխանությունները պարզել են, որ Ռոստոկը եւ Շվեդտեն կապող հին խողովակաշարը կարող է օգտագործվել, սակայն դրա համեմատաբար փոքր չափը նշանակում է, որ այն այս պահին կարող է ծածկել նավթավերամշակման գործարանի ընդհանուր հզորության մոտ 60 տոկոսը: Իշխանություններն աշխատում են խողովակաշարի պոմպի ճնշումը բարձրացնելու եւ ենթակառուցվածքն արդիականացնելու ուղղությամբ, որպեսզի ավելի շատ նավթ հոսի Շվեդտե:

Դիտարկվում է նաեւ Բեռլինի օդանավակայանի վառելիքի կարիքները հոգալու հնարավորությունը մեկ այլ նավթավերամշակման գործարանի հաշվին, հնարավոր է Բավարիայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ