News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դանիայի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի առաջնորդրները ողջունել են ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի որոշումը։

«Մենք վճռականորեն ողջունում ենք ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի որոշումը»,- ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք նշում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի որոշումները ինքնիշխան ազգային որոշումներ են՝ համաձայն անվտանգության իրենց սեփական միջոցառումներն ընտրելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի իրավունքի։ Ֆինլանդիան եւ Շվեդիան իրավունք ունեն շարունակել իրենց անդամակցության գործընթացը՝ առանց որեւէ արտաքին միջամտության»։

Դանիան, Իսլանդիան եւ Նորվեգիան ընդգծել են, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությունը «բոլորիս ընդհանուր մտահոգության հարցն է»։ «Եթե Ֆինլանդիան կամ Շվեդիան նախքան ՆԱՏՕ-ին միանալը ագրեսիայի զոհ դառնան իրենց տարածքում, մենք կօգնենք Ֆինլանդիային եւ Շվեդիային բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- խոստացել են երեք երկրները։

Նրանք նաեւ խոստացել են անել «ամեն ինչ՝ արագ անդամակցության գործընթացն ապահովելու համար, քանի որ Ֆինլանդիան եւ Շվեդիան արդեն համապատասխանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին»։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն առանձին հայտարարությամբ խոստացել է «ավելի զարգացնել հյուսիսային երկրների պաշտպանական համագործակցությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ