News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելգրադի վրա երկուշաբթի օրը դպրոցներում, կամուրջների տակ եւ ռեստորաններում տեղադրված ռումբերի մասին սպառնալիքների տարափ է տեղացել, ինչը հանգեցրել է պիկ ժամին երթեւեկության դադարեցմանը երկրի մայրաքաղաքում, հայտնում է AP-ն։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ որոնումներից հետո պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Սպառնալիքների պատճառով տարհանվել են մոտ 100 տարրական դպրոցներ, ինչպես նաեւ մի քանի ռեստորաններ, այդ թվում՝ McDonald's, առեւտրի կենտրոններ, կամուրջներ, կենդանաբանական այգի, օդանավակայան, երկաթուղային կայարան եւ ջրամատակարարման ընկերություն:

Պրեմիեր լիգայի ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է մարզադաշտ ոստիկանների ներխուժման պատճառով։ Ոստիկանությունը պիկ ժամին փակել է կամուրջների երթեւեկությունը՝ ստեղծելով հսկայական խցանումներ։

Իշխանությունները չեն հստակեցնում, թե ով է կանգնած սպառնալիքների հետեւում, որոնք արձանագրվում են վերջին օրերին՝ աստիճանաբար աճող ինտենսիվությամբ։

Սերբական տաբլոիդները հայտարարել են, որ բոլոր սպառնալիքները «արտերկրից են եկել որպես ճնշման նշան»՝ Սերբիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար:

«Էյր Սերբիա» ազգային ավիաընկերությունը վերջին ամիսներին բախվել է պայթյունի մի քանի սպառնալիքի այն բանից հետո, երբ դարձել է միակ եվրոպական ընկերությունը, բացի թուրքական ավիաընկերություններից, որը պահպանում է կանոնավոր թռիչքները դեպի Ռուսաստան՝ չնայած թռիչքների վրա արեւմտյան էմբարգոյին:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ «Սերբիան հատուկ պատերազմի թիրախ է, որը տարվում է եվրոպական տարբեր հասցեներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ