News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկան մեկ տարով կհանի մի շարք առաջին անհրաժեշտության, հիմնականում պարենային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ փորձելով զսպել ինֆլյացիան, հայտնել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը բացահայտել է ծրագիրը այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին գործարարների հետ պայմանավորվել է մեծացնել հիմնական ապրանքների արտադրությունը, ինչպիսիք են եգիպտացորենը, բրինձը եւ լոբին, որպեսզի զսպի ինֆլյացիան, որը վերջին երկու տասնամյակում իր ամենաբարձր մակարդակին է հասել:

Մաքսատուրքերը կդադարեցվեն նաեւ կենդանի եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների, այծերի եւ հավերի ներմուծման համար, ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ