News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասամբ սահմանափակել Twitter-ի օգտագործումն իր կողմից, ընկերության նոր դաշնային արժեթղթերի մասին նոր փաստաթղթի համաձայն, որն նրա Truth Social սոցցանցը հանրամատչելի է դարձրել, փոխանցում է AP-ն։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ չի վերադառնա Twitter, նույնիսկ եթե Իլոն Մասկը հանի արգելքը, բայց շատերը դա դատարկ խոստում են համարում:

«Նախագահ Թրամփը, որպես կանոն, պարտավոր է սոցցանցերում ցանկացած գրառում տեղադրել TruthSocial-ում եւ չի կարող նույն գրառումները տեղադրել այլ սոցցանցերում 6 ժամ: Դրանից հետո նա կարող է հաղորդագրություններ հրապարակել ցանկացած կայքում, որին մուտք ունի։ Այդպես, TMTG-ն սահմանափակ ժամանակ ունի՝ նրա գրառումներից օգուտ քաղելու համար,ե եւ հետեւորդները կարող են անհրաժեշտ չհամարել օգտագործել TruthSocial-ը՝ նրա գրառումներն արագ կարդալու համար:

Բացի այդ, նա ցանկացած պահի կարող է իր անձնական էջից քաղաքական թեմաներով, քաղաքական դրամահավաքի կամ ձայներ ստանալու ջանքերի հետ կապված գրառումներ տեղադրել ցանկացած սոցցանցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Դա, անշուշտ, հսկայական առավելություն է տալիս Թրամփին՝ հաշվի առնելով «հաղորդագրությունների քաղաքական փոխանակման» մասին նախազգուշացումը: Սակայն սահմանափակում է Թրամփի սոցիալական, բիզնես եւ այլն թեմաներով թվիթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ