News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանում ուղղաթիռի օդաչուն ցմահ բանտարկության է դատապարտվել Աթենքի ծայրամասում գտնվող իրենց տանն իր կնոջը սպանելու եւ ոստիկաններին շաբաթներ շարունակ մոլորեցնելու փորձի համար՝ ասելով, որ նա սպանվել է կողոպտիչների կողմից իրենց տուն ներխուժման ժամանակ, հայտնում է AP-ն։

Աթենքի դատարանը 34-ամյա Բաբիս Անագնոստոպուլոսին մեղավոր է ճանաչել 2021 թվականի մայիսին 20-ամյա Քերոլայն Քրաուչի սպանության մեջ, երբ տանն էր նաեւ զույգի 11 ամսական դուստր։ Նա դատապարտվել էնաեւ շանը խեղդամահ անելու համար, որպեսզի հաստատի այն վարկածը, որ ընտանիքը թաքցված թանկարժեք իրերը փոխանցել պահանջող անողոք ավազակների զոհ է դարձել:

Դատարանն Անագնոստոպուլոսին լրացուցիչ 10 տարվա ազատազրկման է դատապարտել նաեւ շան սպանության համար:

Քրաուչի ընտանիքին դատարանում ներկայացնող փաստաբան Թանասիս Հարմանիսը դատավճիռն «արդար» է անվանել:

Հրաժարվելով տուն ներխուժելու սցենարին՝ Անագոստոպուլոսը հայտարարել է, որ Քրաուչը մահացել է նորածնին խնամելու արդյունքում։ Դատախազությունը պնդում էր, որ նա գործել է հանգիստ վիճակում եւ դիտավորյալ է խեղդել նրան քնած ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ