News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի հետ։

Ըստ Պետդեպարտամենտի՝ կողմերը հաստատել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունները եւ քննարկել երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը։

Շերմանը շնորհակալություն է հայտնել Օնալին՝ Ուկրաինային «Թուրքիայի ուժեղ եւ ակտիվ աջակցության համար, եւ քննարկել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների միջեւ համերաշխության անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կանխամտածված, անհիմն եւ չարդարացված հարձակմանը հակազդելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ