News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Ոստիկանները Երեւանի փողոցներից մեկից բերման են ենթարկել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Արամ Թորոսյանի հորը՝ Տարոն Թորոսյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա, մասնավորապես, գրել է. «Տարոն Թորոսյանն ա, Արամ Թորոսյանի հայրը։

Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։

Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք ինչ է ասում Տարոնը ոստիկաններին.

ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։

Այս պայքարը անկասելի է»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ