News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլեւս իրադրության տերը. Մենք առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակում ենք բողոքի, անհնազանդության լայնամասշտաբ ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին:

Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք  կատարել ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա ակցիաներից ունեն մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանության բաժանմունքներում տեղ չկա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ