News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի իրավապահ մարմինները 31 մարդու են ձերբակալել, ովքեր կասկածվում են մաֆիայի հետ կապերի մեջ, հաղորդում է Ansa գործակալությունը։
Դրա տվյալներով՝ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել նաեւ թմրամիջոցներ պահելու եւ արտադրելու, զենք-զինամթերք պահելու, շորթման եւ այլ հանցագործությունների համար։ Նշվում է, որ 29 մարդ բերման է ենթարկվել, իսկ երկուսը տնային կալանքի տակ են։ Ձերբակալություններն իրականացվել են Սիցիլիայում, Կալաբրիայում, ինչպես նաեւ երկրի հյուսիսում։

Խոսքը «Կոզա Նոստրա» սիցիլիական մաֆիայի ենթադրյալ անդամների մասին է։ Մասնավորապես, հետաքննությունը պարզել է, որ հանցախումբը երեք տարի առաջ մասնակցել է 16000 բժշկական դիմակների գողությանը՝ դրանք հետագայում վերավաճառելու համար։ Իրավապահ մարմիններւ նաեւ մոտ 80 կգ թմրամիջոց են առգրավել։ Քննիչների տվյալներով՝ թմրամիջոցների նման քանակի արժեքը սեւ շուկայում ավելի քան 8 միլիոն եվրո է կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ