News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարշավայի համալսարանի Միջերկրական հնագիտության լեհական կենտրոնի արշավախմբի կողմից Սակկարայում հայտնաբերվել է եգիպտացի պաշտոնյայի գերեզման, որը պատասխանատու է եղել վեցերորդ դինաստիայի առաջին փարավոնների գրասենյակում (մոտ 2300 թ.) գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու համար, հաղորդում է կենտրոնի մամուլի հաղորդագրությունը։

«Տիրակալը կրել է Մեհտիետյու անունը եւ, ի թիվս այլ բաների, փարավոնների գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեցող պաշտոնյա, թագավորական կալվածքի տեսուչ եւ թաղման պաշտամունքի քահանա է եղել Թետի փարավոնի օրոք»,- բացատրում է արշավախմբի ղեկավար Կամիլ Կուրաշկեւիչը՝ Վարշավայի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետից։ «Սա նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ապրել է Վեցերորդ դինաստիայի առաջին երեք տերերի՝ Թետիի, Ուզերկարի եւ Պեպի I-ի օրոք»:

Ըստ հայտնագործողների՝ Մեհտիետյուի սոցիալական բարձր դիրքը թույլ է տվել նրան հմուտ արհեստավորներ վարձել՝ գերեզմանը կառուցելու համար, քանի որ ճակատի ռելիեֆները վկայում են դրանց ստեղծողների բացառիկ վարպետության մասին։ Բացի այդ, ռելիեֆային հարդարանքն ամեն տեղ չի, որ ավարտվել է, քանի որ պատվիրատուն ինքը մահացել է եւ թաղվել մինչեւ աշխատանքների ավարտը։ Էսքիզները պատկերում են զոհաբերվող կենդանիներ՝ կովեր, ցլեր ու լեռնային այծեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ