News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության հարակից Բաբայան փողոցը փակել են՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։

Ավելի վաղ նրանց ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին իրենց դիմումը վերաբերում է ապրիլի 13-ին Փաշինյանի կողմից արված հայտարարությանը։ Ըստ զոհվածների ծնողների՝ Նիկոլ Փաշինյանն այդ օրը տվել է խոստովանական ցուցմունք. «Դրա համար լրացուցիչ պարզաբանման որեւէ հանգամանք չկա»։

Տպել
Ամենաշատ