News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ  Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր Ծոմակ անունով։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։

Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են (հոդված 3՝ Խոշտանգումների արգելում  և հոդված14՝ Խտրականության արգելում)։

1980 թ. ծնված Ա. Օգանեզովան հիմա ապրում է Շվեդիայում։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 8-ի վաղ առավոտյան պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը: «Կոտրելով ապակին, բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված արված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի՝ մինչեւ մեղավորները չպատժվեն»,- հայտարարել էր երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը:

Հետագայում պարզվել էր, որ հրկիզողները ՀՅԴ անդամներ են, որոնք իրենց արարքը հիմնավորել էին այսպես. «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր»։

2013-ին նրանք մեղավոր են ճանաչվել, նշանակվել է 2 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ են արձակվել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ