News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ:

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 400 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ