News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվել է փոփոխություն մտցնել, որով տեղեկություն չտրամադրելու տուգանքը կավելացվի: Եթե հիմա այն կազմում է 10-50 հզար դրամ, ապա նախատեսվում է հասցնել 30-70 հազար դրամի: Այս օրինագծին մայիսի 17-ին դրական եզրակացություն է տրվել խորհրդարանի Պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում։

Օրինագծի ընդունվելու դեպքում տուգանքի չափը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմի միջին ամսական անվանական աշխատավարձի 17,2-ից 40 տոկոսը։

Նշվել է, որ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա նաեւ ԶԼՄ-ների աշխատանքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ