News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ են: Ծնողների մի խումբ հանդիպման էր քննիչի մոտ, սակայն հանդիպման կեսից վրդովվել են ու դուրս եկել։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե քննիչ Արսեն Մովսիսյանին ծնողները խնդրել են դուրս գալ ու դրսում սպասող ծնողներին մանրամասներ ներկայացնել քննվող քրեական գործից, սակայն քննիչն ասել է, թե ինքը մամուլի խոսնակ չէ, որ իջնի ու խոսի ծնողների հետ։

Ծնողները որոշեցին փակել վարչության մուտքերը, ապա հայտարարեցին՝ վրանները բերում են ու նստացույց սկսում ՔԿ զինվորական վարչության մոտ։

Ծնողներից մեկը նշեց, որ ներսում իրենց ասել են, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար դեռ հանգամանքներ կան ճշտելու, հիմքեր չկան ձերբակալման. «Մեզ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելը քիչ է հուզում, որովհետեւ հեռախոսով են անելու, մենք պահանջում ենք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չփախչի»,-ասաց նա՝ հավելելով, որ շուտով վրանները կբերեն այստեղ:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։

Տպել
Ամենաշատ