News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ծանր վիրավորանքի՝ 5, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, խոշտանգման, ընտանեկան բռնության, աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ