News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բանակցային գործընթացն այժմ դադարեցված է, ԶԼՄ-ներին մեկնաբանության մեջ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

«Օբյեկտիվորեն ասած՝ բանակցային գործընթացն իսկապես դադարի մեջ է։ Ինչո՞ւ։ Կա մի քանի պատճառ: Ռուսաստանը ցույց չի տալիս առանցքայինը՝ աշխարհում ընթացող այսօրվա գործընթացների եւ դրա չափազանց բացասական դերի ըմբռնումը»,- ասել է նա։

Երկրորդը, ըստ նրա, Ռուսաստանը չի հասկանում, որ պատերազմն այլեւս ոչ մի իմաստով չի ընթանում Ռուսաստանի Դաշնության կանոններով, ժամանակացույցով կամ պլաններով, իսկ Ուկրաինայի դիմադրությունը եւ պրոֆեսիոնալ դիմադրությունը միայն աճում է։
Պոդոլյակը համոզված է, որ Ռուսաստանը իր նպատակներից որեւէ մեկին չի հասնի:

Երրորդ, նշել է նա, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հրաժարվել ներքին շուկայում քարոզչական պարտադրանքից, եւ ուստի քաղաքական վերնախավը վախենում է ասել ճշմարտությունը, որ պատերազմից պետք է բոլորովին այլ պայմաններով դուրս գալ, քան ասվում էր սկզբում։

Նա ընդգծել է, որ ռուս քաղաքական գործիչները նախընտրում են բանակցությունները շարունակել որպես իրենց քարոզչության տարր միայն ներքին սպառման համար, ուստի հանրային տարածքում հնչեցվում են ռուսաստանցիների՝ բանակցությունների վերաբերյալ շանտաժի տիպի մեկնաբանությունները։

«Եւ վերջապես, առանցքայինը՝ Ռուսաստանը ցանկանում է գործողության մեջ տեսնել միջազգային տնտեսական պատժամիջոցների բոլոր փաթեթները եւ վերջապես հասկանալ իր բանակի իրական «մարտունակությունը», ինչպես նաեւ կորցնել իր հեղինակության մնացորդները։ Դա է, իմ կարծիքով, ռուսների ռազմավարական նպատակը՝ ամեն ինչ կամ ոչինչ։ Ուստի անիմաստ է խանգարել այս էքսցենտրիկ «կայսրության» անկմանը»,- ասել է Պոդոլյակը։

Նրա կարծիքով՝ այսօր խոսքն ամենեւին էլ ուկրաինական պատվիրակությանը բանակցային գործընթացից «դուրս գալու կամ դուրս չգալու» մասին չէ, խոսքը տվյալ փուլում նպատակահարմարության եւ կոնկրետության մասին է։

«Կոնկրետություն կլինի՝ քաղաքական բանակցությունները կշարունակվեն»,- հավելել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ