News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը հայտարարել է, որ երկրի գազի ցանցը պատրաստ է Թուրքմենստանից Հայաստան գազի սվոփ մատակարարումներ սկսել։ Այս մասին ասել է ԻԻՀ-ի նավթի նախարար Ջավադ Օուջին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցել է Mehr-ը։

Ընդգծելով երկու կողմերի միջեւ կառուցողական եւ դրական բանակցությունների մասին՝ նա նշել է, որ Իրանով Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ շուտով, Իրանի գազաբաշխիչ համակարգի բարձր թողունակության շնորհիվ, այս առումով կարելի է հասնել լավ արդյունքների»։

Նա տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ իր բանակցություններում ինքն ընդգծել է Իրանի պատրաստակամության մասին՝ իրականացնելու գազի սվոփ մատակարարումներ Թուրքմենստանից Հայաստան՝ ավելացնելով, որ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական ապրանքների արտահանումն ավելացնելու եւ համալիր զարգացման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ