News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սոսնձված է այս աթոռին, այլ որոշում ես չէի սպասում: Այս մասին, այսօր՝ մայիաի 17-ին, գլխավոր դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ զինդատախազությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը:

«Բայց շատ լավ էր այս գործընթացը, որ լայն հանրությունը հասկացավ, որ այս գործընթացն իրավական ճանապարհով չի կարող ընթանալ, քանի դեռ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է: Այնտեղ տեղի ունեցած տհաճ միջադեպն էլ այս վարչախմբի իրական պատկերն է, երբ նախ ծնողներին ասում են՝ մենք պատասխան չենք ստացել, չգիտենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի եք եկել, հետո հայտնվում է մեկը՝ քննչական բաժնի պետ, ծնողներին հրավիրում են վերեւ եւ կարդում են որոշումը, որտեղ գրված է, որ հիմքեր չկան Նիկոլ Փաշիօնյանին ձերբակալելու: Դրանից հետո ծնողները վրդովվում են եւ տեղի է ունենում այն, ինչ դժվար է պատկերացնել, երբ այդ բաժնի աշխատողները իրենց պետի հետ հայհոյում են ծնողներին եւ անգամ փորձում հարվածել»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ քննիչները վախենում են արդար որոշումներ կայացնել. «Ես իրենց չեմ արդարացնում, իրենք պարտավոր են որպես մարդ արդար որոշում կայացնել: Ծնողները հետ չեն կանգնելու: Իրենք հասկանում են, որ քանի դեռ Նիկոլը վարչապետի պաշտոնում է, այս հարցը իրավական կարգով չի կարող լուծում ստանալ»:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, փակել են Բաբայան փողոցը:

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, իսկ նրան ձերբակալելու միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։

Տպել
Ամենաշատ