News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Իրանի եւ ԱՄԷ-ի ջերմ հարաբերությունները հիասթափեցնում են թշնամիներին։ Այս մասին ԱՄԷ կատարած այցից հետո Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄԷ-ի հարաբերություններում նոր էջ է բացվել»,- գրել է նա Աբու Դաբիում Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպումից հետո։

«Մենք ջերմորեն սեղմում ենք մեր հարեւանների ձեռքերը։ Հարեւանների միջեւ հարաբերությունների ջերմությունը հիասթափեցնում է տարածաշրջանի թշնամիներին»։

Երկուշաբթի ավելի վաղ Ամիր-Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին կառավարիչ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանին, որը մահացել էր ուրբաթ օրը, 73 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո։

Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը շաբաթ օրը նախագահ է ընտրվել։

IRINN TV-ին տված հարցազրույցում շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարարը ողջունել է ԱՄԷ-ին՝ որպես Իրանի կարեւոր հարեւան, եւ ասել, որ Թեհրանը կձգտի ընդլայնել կապերը Աբու Դաբիի հետ՝ նոր վարչակազմի բարիդրացիական քաղաքականության շրջանակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ