News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն»։

«Ակնհայտ է, որ ռուսական էներգառեսուրսների հետ մեկտեղ Եվրոպան կկորցնի նաեւ տնտեսական ակտիվությունը մեծացնելու հնարավորությունը։ Նման տնտեսական աուտոդաֆեն, ինքնասպանությունը, իհարկե, եվրոպական երկրների ներքին գործն է»,-ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ Եվրոպան խնդիր է դրել հրաժարվել ռուսական էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։

«Եվրոպացիները բացահայտորեն խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից»,-ասել է նա։

«Այսօր մենք տեսնում ենք, որ բացարձակ քաղաքական նկատառումներից ելնելով, իրենց իսկ հավակնությունների եւ ամերիկյան գերիշխանության ճնշման ներքո՝ եվրոպական երկրներն ավելի ու ավելի շատ նոր պատժամիջոցներ են կիրառում նավթի եւ գազի շուկաներում»,-հավելել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ