News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր է այս շաբաթ G7-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը Եվրոպային ռուսական նավթի մաքսատուրքերի գաղափարն առաջարկել՝ որպես նավթի ուղղակի էմբարգոյի ավելի արագ այլընտրանք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին։

ԵՄ պաշտոնյաներն այժմ դիտարկում են ռուսական նավթի վրա փուլային էմբարգոն, սակայն մատակարարումների վերաբերյալ արեւելաեվրոպական երկրների մտահոգությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այդ ծրագրերի համար:

Սակագնային մեխանիզմը կմշակվի ռուսական նավթը շուկայում պահելու համար, սակայն այն կսահմանափակի արտահանումից եկամուտները, որոնք կարող է Մոսկվան ստանալ, Բրյուսելում լրագրողներին ասել են ֆինանսների նախարարության ներկայացուցիչները՝ G7-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների այս շաբաթ կայանալիք հանդիպման նախաշեմին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ