News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն վստահ է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հնարավոր անդամակցության շուրջ Թուրքիայի հետ տարաձայնությունները կլուծվեն, փոխանցում է CNN-ը։

«Վերջին օրերին Թուրքիայի հայտարարությունները շատ արագ փոխվել եւ խստացել են: Բայց ես վստահ եմ, որ մենք իրավիճակը կկարգավորենք կառուցողական քննարկումների միջոցով»,- երեքշաբթի ասել է Նինիստյոն՝ Ստոկհոլմում ելույթ ունենալով Շվեդիայի խորհրդարանի առջեւ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա երկու երկրներին մեղադրել էր «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ։

Պատասխանելով շվեդ պատգամավորներից մեկի հարցին՝ Նիինիստյոն այդ հայտարարությունները «զարմանալի» է անվանել։ Նա պատմել է, որ մեկ ամիս առաջ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահն ասել էր, որ «բարենպաստ» տեսակետներ ունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված։ «Հիմա խնդիրներ առաջացան, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր քննարկումները։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»,- ասել է Նիինիստյոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ