News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները դեմ չէ է ռուսական պետական ակտիվների «բռնագրավման» գաղափարին՝ Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար։

«Ես քաղաքականապես բաց եմ ռուսական Կենտրոնական բանկի արտասահմանյան ակտիվների ձերբակալման գաղափարի համար»,- գերմանական Handelsblatt գործարար օրաթերթին տված հարցազրույցում ասել է Լինդները՝ հավելելով, որ այդ ուղղությամբ առաջարկներն արդեն քննարկվում են G7-ում եւ Եվրոպական միությունում։

«Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է տեսնենք, թե օրենքի տեսակետից ինչն է հնարավոր»,- հավելել է Լինդները: «Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ եթե գործ ունենք ռուս օլիգարխների հետ»։

Եվրամիության հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Լինդները նշել է, որ կարող է փոխզիջումների գնալ ԵՄ պարտքային կանոնների հետագա կարգավորման հարցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ