News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իտալական կղզում ռուս ձեռներեցների համար աշխատող հարյուրավոր իտալացիներ առանց աշխատանքի են մնացել այն բանից հետո, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, գրում է The Washington Post-ը։

«Սարդինիան, որը գտնվում է Միջերկրական ծովում, հայտնի վայր է մեծահարուստ ռուսների համար, որոնք շքեղ առանձնատներ են կառուցել ափին եւ իրենց սուպերզբոսանավերը կայանել են նավահանգստում:

Քանի որ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս օլիգարխների նկատմամբ եւ սառեցրել է նրանց ակտիվները, նրանց մոտ աշխատող որոշ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, մյուսները հեռացվել են առանց վարձատրության, The Post-ին ասել է արհմիության ղեկավար Միրկո Իդիլին:

«Այս օլիգարխներից շատերն այստեղ դեռ ընկալվում են որպես մագնատներ, որպես բարերարներ»,- ասել է նա։ The Post-ը հայտնել է, որ օլիգարխները երբեմն աշխատողներին հնգանիշ կամ վեցանիշ թեյավճարներ էին տալիս:

Թերթի տվյալներով՝ Իտալիայի կառավարությունը կալանք է դրել Սարդինիայի հյուսիս-արեւելքում Զմրուխտյա ափի 10 մղոն երկայնքով գտնվող ութ տների վրա։

Իտալիայի իշխանությունները Սարդինիայում բռնագրավել են 114 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որը պատկանում է «Ֆորմուլա 1»-ի ռուս ավտոարշավորդ Նիկիտա Մազեպինին եւ նրա հորը, ինչպես նաեւ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի մոտ 18 միլիոն դոլար արժողությամբ վիլլան, հայտնում է Reuters-ը։

Սարդինիայի նախկին նահանգապետ Մաուրո Պիլին The Post-ին ասել է, որ կղզին կախված էր ռուսական հարստությունից, բայց «հենց դուք ծորակը փակեք, վնաս կպատճառվի»:

Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են ռուս օլիգարխների մոտ աշխատող մարդիկ տուժում պատժամիջոցներից։ Հաղորդվում է, որ մարտին Ուսմանովի 600 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի անձնակազմը հեռացվել է աշխատանքից:

The New York Times-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Ուսմանովի վիլլաները վերանորոգող բանվորները չեն կարողացել աշխատավարձ ստանալ՝ պատժամիջոցների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ