News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը «կատարյալ անհեթեթություն» է համարում այն, որ մարդիկ երեխաներ չունեն, քանի որ դա վնասակար է շրջակա միջավայրի համար:

«Որոշ մարդիկ կարծում են, որ ինչքան քիչ երեխաներ լինեն, այնքան ավելի լավ շրջակա միջավայրի համար: Սա կատարյալ անհեթեթություն է։ Շրջակա միջավայրի հետ ամեն ինչ կարգին կլինի, նույնիսկ եթե մենք կրկնապատկենք մարդկանց թիվը»,- ասել է Tesla-ի գլխավոր տնօրենը: «Առնվազն պետք է պահպանել մեր թվաքանակը»,- ասել է նա: «Մեզ պետք չէ կտրուկ աճել, բայց գոնե եկեք աստիճանաբար չոչնչանանք, քանի դեռ չի եկել քաղաքակրթության վերջը, երբ մենք բոլորս կնվնվանք մեծահասակների տակդիրներով»:

Մասկն իր պնդումները հաստատող ապացույցներ չի ներկայացրել։ Շվեդ հետազոտողները 2017 թվականին պարզել են, որ ընտանիքում մեկ երեխա պակաս ունենալը կարող է զարգացած երկրներում տարեկան կրճատել ածխածնի արտանետումները մոտ 58,6 մետրիկ տոննայով, հայտնում է CNBC-ը: Սակայն այլ փորձագետներ ասել են, որ ապրելակերպի փոփոխությունները եւ կլիմայի քաղաքականության համապարփակ փոփոխությունը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, քան երեխա չունենալը, հաղորդում է Vox-ը:

Մասկը նախկինում անհանգստություն էր հայտնել համաշխարհային ծնելիության մակարդակի հետ կապված։ Դեկտեմբերին նա զգուշացրել էր, որ «քաղաքակրթությունը կփլուզվի», եթե մարդիկ բավարար երեխա չունենան։ Անցյալ շաբաթ նա կրկնել է այդ փաստարկը՝ հայտարարելով, որ Ճապոնիան կարող է «դադարել գոյություն ունենալ», քանի որ նրա ծնելիության մակարդակը նվազում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ