News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Eni-ն սկսել է ռուսական գազի դիմաց վճարելու համար երկու հաշիվ բացելու գործընթացը՝ մեկը եվրոյով, մեկը՝ ռուբլով, գրում է Reuters-ը։

Իտալական էներգետիկ խումբը, որը Եվրոպայի խոշորագույն ռուսական գազի ներկրողներից մեկն է, ասել է, որ այդ քայլը հաջորդել է «Գազպրոմի» միակողմանի խնդրանքին՝ փոփոխելու գործող պայմանագրերը գազի վճարման նոր սխեմայի շրջանակներում:

«Ընկերությունը մտադիր է ժամանակավորապես բացել երկու հաշիվ՝ չխախտելով իր պայմանագրային իրավունքները, որոնք շարունակում են վճարվել եվրոյով»,-ասվում է Eni-ի հայտարարության մեջ:

Պետական ​​վերահսկողության տակ գտնվող Eni ընկերությունը հայտնել է, որ իր որոշումը կայացվել է Իտալիայի կառավարության հետ համատեղ եւ պատժամիջոցների շրջանակում:  

Eni-ն հայտնել է, որ Եվրահանձնաժողովի խնդրանքով «Գազպրոմի» հետ հենց սկզբից պարզաբանել է, որ եվրոյի փոխանցումից հետո իր պարտավորությունները կատարված է համարում։

ԵՄ պատժամիջոցները չեն խանգարում ընկերություններին որոշակի բանկերում հաշիվներ բացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ