News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում և իրականացնում է հատուկ միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ–ն։

Հատուկ միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի կողմից Անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարությունները, ՆԳ նախարարի կարգադրությունները և ԱՀ ոստիկանության պետի հրամանը։

Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում` պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ