
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել զգուշավոր եւ միասնական մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, գրում է է AP-ը։
«Մենք ընդհանուր շահ ունենք՝ խրախուսելու Չինաստանին զերծ մնալ տնտեսական պրակտիկաներից, որոնք մեզ բոլորիս դրել են անբարենպաստ վիճակում», -ասել է Ելենը Բրյուսելի տնտեսական ֆորումում իր ելույթում:
«Այս մեթոդները տատանվում են՝ սկսած առեւտրի եւ ներդրումների վրա ազդողներից՝ մինչեւ զարգացում եւ կլիմայական քաղաքականություն, մինչեւ անկայուն պարտքային բեռի բախվող երկրների պարտքի մեղմացման մոտեցումներ»,-հավելել է նա։