News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը խոսում է ՀԱՊԿ-ում լուրջ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ուստի ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի քննադատությունը համաձայնեցվել էր Մոսկվայի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա չբացառեց, որ Մոսկվան Փաշինյանին հասկացրել է, որ ինքը կարող է առաջ մղել այդ ենթատեքստը։ «Սրա հետ է կապված նաեւ այն, որ կազմակերպության մյուս երկրների ղեկավարներից ոչ մեկը պատասխան քննադատությամբ հանդես չեկավ։ Հակառակը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նույնիսկ հայտարարեց, որ պետք է բարեփոխումներ իրականացնել եւ ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնել»,- նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ արձագանքման ընթացակարգով նախատեսված մեխանիզմները գործարկելու խնդրանքով։ Ցավոք, չի կարելի ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը»,- հավելել էր նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ