News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բաքուն, հավանաբար, կարծում է, որ Մոսկվան կպարտվի Ուկրաինայում, որից հետո կարող են ճամբարներ ստեղծվել, իսկ Ադրբեջանը այս պահին իրեն չի տեսնում Ռուսաստանի հետ նույն ճամբարում։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ «Մոսկվայի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների կողմից։ Բանն անգամ հասավ նրան, որ Ալիեւն ուղիղ տեքստով մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար՝ կոչ անելով ուկրաինացիներին օրինակ վերցնել իրենցից, չհամակերպվել ու պայքարել»,- նշեց նա։ Կիվիրյանն ասաց, որ դրան զուգահեռ Ադրբեջանը Ուկրաինային օգնություն է տրամադրել, այդ թվում՝ զենքի տեսքով, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ Բայրաքթարների խմբաքանակ։

«Կարելի է հիշել նաեւ Քարագլուխի դեպքերը, որտեղ թիրախը ռուս խաղաղապահներն էին՝ նրանց առաքելությունը վարկաբեկելու նպատակով։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմաթիվ խնդիրները խորանում են, եւ պարզ է, որ Մոսկվան չի կարող այս ամենն անպատասխան թողնել։ Երեկ Մոսկվան Փաշինյանի բերանով ազդանշաններ ուղարկեց Բաքվին»,- հավելեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ